copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:00 16-09-2025

Պետական կառույցների տեսախցիկներով տուգանված քաղաքացիներ դեռ չկան

Oragir.Newsտեղեկություններով, մի քանի օրից Երևանում միայն պարեկներն ու ոստիկանները չէ, որ տուգանելու են քաղաքացիներին։ Այսուհետ, նոր ընդունված օրենքը թույլ է տալու տուգանել նաև բոլոր այն խախտումների համար, որոնք արձանագրվել են պետական հիմնարկների տեսախցիկների կողմից։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հարցի հետ կապված՝ Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց, որ կան նման օրենսդրական կարգավորումներ։

«Այո, պատգամավորական առաջարկության շրջանակներում նման կանոններ են հաստատվել, կան նման օրենսդրական կարգավորումներ, սակայն այս պահին այդ տեսախցիկներով որևէ իրավախախտում չի ֆիքսվում»,- նշեց նա։

Նշենք, որ նոր փոփոխությունը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին» կատարված վերջին լրացումներին, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

Փոփոխության նպատակը իրավախախտումների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելն է և վերահսկողության գործիքներն ընդլայնելը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել