copy image url
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 13:19 16-09-2025

Օրեր առաջ ողբերգական պատկերի ականատես եղա. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Պատմականորեն հայտնի երևույթ է՝ դիկտատուրան պահելու գլխավոր գործիքներից մեկն էլ հատկապես՝ ուղեղների և արժեքների տոտալ վերահսկողությունն է, այլախոհության տոտալ մերժումը։ Վերահսկողության և հոգեբանական ճնշման այնպիսի մեթոդների որդեգրումը, երբ անգամ զոհն համոզում է ունենում, թե իր իղձն է այդպիսին։

1933-ին նացիստները Բեռլինի հրապարակում այրեցին հազարավոր գրքեր, որոնք համարվում էին «ոչ գերմանական», քանի որ չէին համապատասխանում ֆյուրերի կողմից «Մայն Կամպֆ»-ում ձևակերված իրական Գերմանիայի գաղափարախոսությանը։

Մ.թ.ա. 213թ․ Ցին Շի Հուանդիի հրամանով այրվեցին հազարավոր գրքեր, իսկ կոնֆուցիականության հետևորդներին ողջ-ողջ թաղեցին։
1258թ․ մոնղոլները հողին հավասարեցրին Բաղդադի Իմաստության տունը, 1430-ին կոնֆեսկադորներն այրեցին ացտեկների ձեռագրերը, 1981-ին Շրի Լանկայում հրկիզվեց հանրային գրադարանը։

Ըստ էության, գիրքը նաև արժեհամակարգ է, ինքնություն։ 18-րդ դարում ֆրանսիական արքունիքի հրամանով այրվեցին Վոլտերի նամակները՝ դրանք «պախարակում էին» Ֆրանսիան։
Երկրից և ժամանակից կախված «այրելը» տարբեր դրսևորումներ է ունենում։

Նաբոկովը, Բրոդսկին և ուրիշներ հեռացան՝ չայրվելու համար, Ցվետաևան վերադարձավ ու կախվեց։ Բոլոր ռեժիմների վարքն է այդպիցին՝ այրել, թաղել, արժեզրկել, ոչնչացնել/ նույնն են/ կամ կաղապարել, սարքել կացին, մանկուրտ, սեփական ագիտպրոպագանդայի մաս։

Իշխանություն պահելու գործիքները չեն փոխվել․ սա ռազմավարություն է առանց իզմերի՝ «կրթել սեփական ժողովրդին սեփական կարիքներին համապատասխան»։

Երեկ ՑԱՆԿԱՊԱՏԻՑ այս կողմ հերթական փորձն էր արվում այրել պայմանական մի գիրք, ուղերձ, համոզում, մտածում, կարծիք, տեսակ․․․
Վաղուց մեր ներսում ոչ թե ցանկապատ, այլ՝ ներքին պատեր են, բաժանարարներ, մեզ մեզանից հեռացնող պատեր, մեր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ այլասերող պատեր։

Կրակի լափերը մոտեցել են մեր ողնաշարին՝ արժեքներին, հավաքական հիշողությանը, սրբություններին․․․ Դեռ լռողներ կան․․․
Կայրվենք, թե՝ ոչ, մեր որոշումն է։ Նախ՝ գիտակցենք, որ մեզ այրում են նաև ներսից․․․

Հ․Գ․ Օրեր առաջ մի ողբերգական պատկերի ականատես եղա․ վերջին պատերազմում թշնամու արկից խեղված մի երիտասարդ՝ հրապարակայնորեն, անթաքույց մեծարանքով էր վերաբերվում մի պաշտոնյայի, որի քաղաքական ուժը պատերազմ բերեց՝ խեղելով իր ու իրեն տարեկից հազարների ճակատագիրը։

Չեմ հասկանում․․․»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում