copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 09:12 16-09-2025

«Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Էջմիածնի արցախցիներին նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանության կողմը բերելու ակտիվ քայլեր են արվում։ Մեզ պատմեցին, որ ո՛չ նախկին համայնքապետը, ո՛չ էլ հատկապես ներկայիս տեղապահն առանձնապես ուշադիր չեն եղել տեղահանված արցախցիների նկատմամբ, այն դեպքում, երբ Էջմիածնում, ըստ վիճակագրության, արցախցիների ամենամեծ խումբն է բնակություն հաստատել, նախ՝ որովհետեւ մայրաքաղաքին է մոտ, հետո էլ՝ բնակարանների գներն են անհամեմատ էժան: Միայն Էջմիածնում, ոչ պաշտոնական հաշվարկով, 3 հազարից ավելի արցախցի կա՝ չհաշված մյուս համայնքները:

Նրանց մեծ մասն աշխատատեղի խնդիր ունի։ Միայն վերջին 3 շաբաթներին է տեղական իշխանությունը հիշել արցախցիներին։ Պատմեցին, որ համայնքապետարանի աշխատակիցներ են այցելում արցախցիներին, հարցուփորձ անում, թե ինչ խնդիրներ ունեն: Մի ընտանիքի գործազուրկ հորն աշխատանքի են տեղավորել, մեկ ուրիշին են ինչ-որ բանով օգնել եւ անմիջապես զանգել` կանչել թեկնածուի հետ հանդիպման։ Համայնքապետի պաշտոնակատար եւ թեկնածու Արգիշտի Մեխակյանը բնակիչների հետ հանդիպման անվան տակ նախընտրական քարոզչություն է արել, սակայն ընդամենը 80-100 մարդ է մասնակցել, եւ ՔՊ թեկնածուն կիսադատարկ դահլիճում է անցկացրել հանդիպումը։ Նա լսել է բնակիչներին, խոստացել լուծել խնդիրները։

Ըստ ՏԻՄ օրենքի՝ 6 ամիս առաջ տվյալ համայնքում ժամանակավոր կացություն հաստատած անձինք կարող են քվեարկել, այնպես որ, «Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի, ուստի նախընտրական հոգեորսությամբ է զբաղված:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին