copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:39 22-05-2026

Բաղձալի խոստումը կորզելուց հետո կրկին խմած վթարի են ենթարկվում. ինչի կարող է հանգեցնել հանուն քվեների սխալները ներելը

Վարորդական իրավունքից զրկված վարորդները նախ գնում են ՔՊ-ի քարոզարշավին, ակցիաներ անում, Փաշինյանին խնդրում, որ առանց քննության վերականգնի իրենց վարորդական իրավունքը, խոստանում այլև խմած չքշել, լսում բաղձալի խոստումն ու վթարի ենթարկվում՝ կրկին խմած, առանց վարորդական իրավունքի:

Այսօր՝ մայիսի 22-ին, Տավուշի մարզում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել էին «Mercedes»-ն և «Opel»-ը:

«Mercedes»-ը, որի վարորդը վթարի պահին խմած ու զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից, գլխիվայր հայտնվել էր բնակչի տան տարածքում:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ «Mercedes»-ի վարորդը օրեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից է եղել ու Փաշինյանից պահանջել է առանց քննության վերականգնել իր վարորդական վկայականը:

Երևանում՝ քաղաքապետարանի մոտ, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքում նույնպես «Lexus»-ի 26-ամյա վարորդը խմած է եղել: Վթարի պատճառով մոտոցիկլետի 29-ամյա վարորդը տեղում մահացել էր, 1 հոգի էլ՝ հոսպիտալացվել:

Ստացվում է, որ վարորդները, ովքեր խոստացել էին չխմել ու խմած չվարել, չեն պահում իրենց խոստումը, իսկ Փաշինյանի առաջարկը կարող է նորանոր վթարների, վիրավորների ու ողբերգությունների պատճառ դառնալ:

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ առանց քննության վարորդական վկայականները վերականգնելու առաջարկը դրվել է հանրային քննարկման: Ընդ որում՝ վարորդների 90 տոկոսը վարորդական իրավունքի վկայականից զրկվել է խմած վարելու պատճառով: Հանրության մի մասը կողմ է, պնդելով, որ սխալվելու իրավունք ունեն բոլորը ու պետք է այդ վարորդներին ևս մեկ հնարավորություն տալ, պատճառաբանելով, թե դա իրենց միակ եկամտի աղբյուրն է. ընտանիք են պահում: Մյուս մասն էլ պնդում է՝ մեկ անգամ խմած վիճակում ղեկին նստողը դա կանի 2-րդ, 3-րդ ու 4-րդ անգամ, այնքան, մինչև ինչ-որ մեկի մահվան պատճառը կդառնան, ինչի ապացույցը հենց այս ավտովթարներն են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ