copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:00 12-09-2025

Ոստիկանություն չեմ դիմել, քանի որ նման գողությունները երբեք չեն բացահայտվում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, թալանել են Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան։ Այս մասին պատգամավորը հայտնել է սոցցանցում և կից հրապարակել լուսանկար։

Oragir.News-ի հետ զրույցում Ագնեսա Խամոյանը նշեց, որ որևէ մեկին չի կասկածում․ «Ազգային ժողով էի շտապում։ Կարծում եմ՝ հերթական քաղաքացիներից եմ, ում մեքենայի կողային հայլիները մեր օրերում շատ հեշտությամբ տանում են, և այդ դեպքերը գրեթե երբեք չեն բացահայտվում»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ ինքը ոստիկանություն չի դիմել, քանի որ դա անիմաստ է համարում։ «Չեմ դիմել, որովհետև բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմել են, դեպքերը երբեք չեն բացահայտվել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ