Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 21:39 11-09-2025

Հութիները երկու շաբաթվա ընթացքում 38 գործողություն են իրականացրել Իսրայելի դեմ. «Անսար Ալլահ»

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիթին հայտարարել է, որ ապստամբները վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացրել են 38 ռազմական գործողություն:

Ալ-Հուսիի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացվել է 38 գործողություն, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի գործողությունները արդյունավետ են եղել, մասնավորապես՝ «23 ԱԹՍ հարվածել են մի քանի թիրախների Հադերայում, Ջաֆայում, Աշդոդում, Աշկելոնում, Նեգևում և Ումմ ալ-Ռաշրաշում»։

«Հաջողված գործողություններից մեկն ուղղված էր օդանավակայանի դեմ, որը իսրայելցի թշնամին անվանում է Ռամոնի օդանավակայան, մեկ այլ կարևոր գործողություն (իրականացվել է) Լոդ օդանավակայանի (Բեն Գուրիոնի օդանավակայան – խմբ.) դեմ»,- ասել է ալ-Հուսին:

Բացի այդ, եմենցի ապստամբների առաջնորդը հայտնել է Կարմիր ծովում երկու իսրայելական առևտրային նավերի վրա հարձակման մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով