Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:51 11-09-2025

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում՝ աղբավայրի վերածված տարածքում. ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրի վարչական տարածքում գտնվող մոտ 5000 մետր տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 5000 քկմ տարածքում, որտեղ թափված է եղել մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանից, այլև Մասիս քաղաքից և հարակից գյուղերից։

Հրդեհի մասին տեղեկանալով՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կարգադրությամբ Մասիսի քաղաքապետարանի կողմից ժամանել էր 3 տրակտոր, որով օգնում էին փրկարարներին հրդեհաշիջման աշխատանքներում։

Թե ինչն է եղել իբրև աղբավայր նշված հատվածում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։

Բայց որ այն անօրինական է շահագործվում, դա ակնհայտ է, քանի որ հարևանությամբ ապրող մեծ թվով քաղաքացիներ իրենց զայրույթն էին արտահայտում՝ նշելով, որ մաքուր տարածքը դարձրել են աղբանոց, դրա համար էլ այդ վիճակն է։

Մինչև գիշերը ժամը 04:00-ն հրշեջ-փրկարարները աշխատել են, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը, ապա մեկուսացվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ