Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:10 08-09-2025

Աննա Հակոբյանը բիզնեսմեններից 5 մլն դրամ ա վերցնում, չինացիներին հաստատ կկրթի. հարցում՝ Ալավերդիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում երեկ նոր լուսանկար էր հրապարակել և գրել. «Կրթվելը նորաձև է BNU-ում»:

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժումը սկիզբ առավ նախորդ տարի: Այն արդեն ավելի քան 8000 մասնակից ունի և Հայաստանի 20-ից ավելի համայնքներում շարժման շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ:

Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ կմեկնի Չինաստան՝ երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Աննա Հակոբյանին կհաջողվի՞ չինացիներին կրթել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Աննա Հակոբյանին չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ ասաց, որ Աննա Հակոբյանը՝ Կոնֆուցիոսի և Մաո Ցզե Դունի երկրում չի կարող որևէ մեկին կրթել։

«Աննա Հակոբյանն ամեն ինչ էլ կարա անի, նա որ գործարարներից 5 մլն դրամ փողա վերցնում, ամեն ինչ էլ կանի»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ ուրիշի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը չի կարող կրթել ո՛չ հայերին, ո՛չ չինացիներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ