copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 13:11 02-09-2025

Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թիենծինում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

«Առաջին լրատվական» -ի փոխանցմամբ, քննարկվել են երկու երկրի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակահարմար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հավելելով, որ Անկարան այդ հարցում կշարունակի աջակցել Թեհրանին:

Ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Սիրիայում, Գազայի հատվածում իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ:

Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրմանը: Փեզեշքիանը նաև նշել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և պատրաստ է ամրապնդել համագործակցությունը հարևանների հետ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում