copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:48 13-03-2026

Ամեն բան արդար է. Էդիտա Գզոյանը կոլաբորանտ է, ռեժիմի հլու գործակից, գործընկեր, համագործակցող

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քանի որ զանգվածաբար ելել են Ցեղասպանության թանգարանի արդեն նախկին տնօրենին իբր պաշտպանելու` թերևս մի երկու խոսք էլ ես ասեմ:

Չգիտեմ թե ինչ մոտիվներով է տիկին Գզոյանը պարոն Վենսին Արցախի մասին գիրք հանձնել: Լավ է արել, ճիշտ քայլ է արել, արդար բան է արել:

Բայց ինձ համար անհասկանալի է մի բան.
Գզոյանն ակնհայտորեն տնօրեն էր նշանակվել հենց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Այլ խոսքերով` նա կոլաբորանտ է: Այսինքն` ռեժիմի հլու գործակից, գործընկեր, համագործակցող: Ու եթե չլիներ կոլաբորանտ և չանցներ իրեն նշանակողների կողմից ամենայն հավանականությամբ առաջադրված գաղափարական թեսթը` չէր նշանակվի այդ պաշտոնին:

Թերևս դա անհնար էր:
Հիմա հարց. արդյո՞ք ուղղակի առանց մտածելու չի նվիրել Վենսին Արցախի մասին գիրքը:
Եվ եթե ոչ ու նվիրել է զուտ գաղափարական հիմքերով ու համոզումներով ու որովհետև Արցախի հայկականության ջատագով է, ապա ինչու՞ երբևէ հրապարակայնորեն, որպես ազգային ամենակարևոր թանգարաններից մեկի տնօրեն, չի խոսել այդ թեմայով, ոչինչ չի ասել, ոչինչ չի արել:

Ինչու՞ հիմա չի խոսում: Ինչու՞ է խուսափում ու մերժում մամուլին` մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Ինչու՞ հայտարարություն չի անում և չի պաշտպանում իր արարքը, իր տեսակետը (եթե այն իրականում գոյություն է ունեցել), չի ըմբոստանում իր հանդեպ կատարվող «անարդարության» դեմ:

Եվ արդյո՞ք նա չէր, որի հայացքի ներքո և ղեկավարությամբ սկսվեց Ցեղասպանության հուշատաճարի ավերիչ եվրոռեմոնտումը:

Ինչու՞ է համաձայնել հիմա էլ թանգարանի փոխտնօրեն աշխատել: Արդյո՞ք դա չի նշանակում, որ ընդունել է, որ «չմտածված սխալ» է գործել և որ այսուհետ հլու հնազանդ կլինի ռեժիմի օրակարգին:

Հիմա որ հոտային մտածողության առանձին դրսևորումներով ընկել եք «մեյդան» (ձեր երկրում այլևս հրապարակ չկա, մեյդան է ամեն բան) ու Գզոյանի վերականգնումն եք պահանջում պաշտոնում, այս հարցերից գոնե մեկը ինքներդ ձեզ տվե՞լ եք:

Թե՞ երեկ կոլաբորացիոն ուղի էր բռնել, այսօր սուրբ է աշխատում, իսկ վաղը, եթե կոլաբորանտ էլ լինի դարձյալ, ապա լավն է լինելու:

Մտածելու զանգվածային անկարողությունն է, որ բերել ու անց է կացրել այլևս անդառնալիության գիծը:
Ու արդար է ամեն բան: Իրոք որ արդար է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում