Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 07:58 30-08-2025

Վարդապետյանին մեսիջ են ուղարկել ԱԺ-ից. «Հաջորդ հարվածը պետք է լինի անխոցելի»․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ իշխող թիմից ուղիղ մեսիջ է գնացել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հաջորդ անգամ ԱԺ պատգամավորի դեմ քրեական վարույթ հարուցելու համար եթե գալու եք, ուժեղ եկեք՝ փաստերով, անժխտելի ապացույցներով»:
Պատճառը՝ դեռ թարմ «ահաբեկչության» գործի ձախողումն է, երբ պարզվեց՝ ԱԺ բերված գործը կազմված է կիսատ ձայնագրություններից, մոնտաժված նյութերից ու թույլ հիմքերից։ Արդյունքում՝ ՔՊ-ն հայտնվեց խայտառակ իրավիճակում։
Հուլիսյան նիստերի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներն արդեն անուններ էին հնչեցնում.
-Իշխան Սաղաթելյան,
-հնարավոր է նաեւ՝ Գառնիկ Դանիելյան, թեեւ վերջինիս վերաբերյալ փաստեր չկան առայժմ։
Նույն աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ՔՊ-ից գլխավոր դատախազին հասկացրել են՝ կրկնվող ֆիասկոն նոր հարված կլինի հենց իրենց քաղաքական կապիտալին։
Դրա համար էլ հիմա պահանջում են՝ «Եթե գործ եք բերում, բերեք հիմնված փաստերի, ոչ թե կասկածելի ձայնագրությունների վրա»։
Հիմա հերթը Աննա Վարդապետյանինն է՝ ցույց տալու, որ պրֆեսիոնալ է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել