Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 19:01 29-08-2025

Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մտահոգություններն իրականությանը չեն համապատասխանում. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մամուլում տարածվող մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նաև ընդգծել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է հատուկ Հայաստանի համար՝ հաշվի առնելով հանրապետության սեյսմոլոգիական և կլիմայական առանձնահատկությունները, և կայանի անվտանգությունը բազմիցս հաստատվել է ԱԷՄԳ-ի կողմից։

Ռուս դիվանագետը նշել է, որ ՌԴ միջուկային գիտնականները պարբերաբար փորձի փոխանակում են իրականացրել Հայաստանում ԱԷԿ-ի հիմնադրման պահից ի վեր։

«Այս պահին «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ աշխատում է դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Քննարկվում են նաև նոր սերնդի ռեակտորների հարցեր։ Մենք հասկանում ենք, որ գործընկերները ցանկանում են մանրակրկիտ մոտենալ այս հարցին, գնահատել բոլոր հնարավոր տարբերակները։ «Ռոսատոմ»-ի ղեկավարությունը պարբերաբար կապի մեջ է Հայաստանի կառավարության հետ։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր սցենարների, և մենք ունենք ամբողջ գիծը՝ մոդուլային ռեակտորներից մինչև նոր մեծ ժամանակակից կայան։ Ռուսաստանը՝ ի տարբերություն, օրինակ, Միացյալ Նահանգներում գովազդվողի, հույսը դնում է փորձված մշակումների վրա»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով սեպտեմբերի 25-28-ը ՌԴ-ում անցկացվելիք «Միջազգային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին՝ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետին պաշտոնական հրավեր է ուղարկվել։

«Կարող եմ ասել, որ ընթանում են լուրջ նախապատրաստական աշխատանքներ։ Հրավերները պետությունների առաջնորդներին ուղարկվել են նախապես, մի շարք երկրներից արդեն պատասխաններ ենք ստացել։ Մենք չենք բացառում Հայաստանի վարչապետի մասնակցությունը, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ է դիմել պաշտոնական Երևանին»,- նշել է նա։

Զախարովան հավելել է, որ Մոսկվան տեսնում է Երևանի հետաքրքրվածությունը «խաղաղ ատոմի» ոլորտում արդյունավետ երկկողմ համագործակցության շարունակման հարցում։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է իր Ռուսաստան։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի