Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:45 25-01-2025

Մեծամորի ԱԷԿ. փակելու գինը և անվտանգային հետևանքները

«ԱԷԿ-ի փակման դեպքում Հայաստանը կանգնելու է էներգետիկ անվտանգության խորքային վտանգների առջև»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը՝ հիշեցնելով, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակման հարցը մշտապես եղել է թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքական խոսույթում։


/Վահե Դավթյան, էներգետիկ փորձագետ/

Դավթյանը նշում է, որ ցանկացած ատոմակայանի փակում բավականին բարդ և ծախսատար տեխնոլոգիական գործընթաց է։

«Վերջին շրջանում շատ խոսույթներ են տարածվում թե’ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին, սակայն նման գնահատականներ հնչեցնելուց առաջ անրաժեշտ է մի փոքր ուսումնասիրել այդ տեխնոլոգիական ու տեխնիկական գործընթացը։ Բացի դրանից` դա հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, որին ՀՀ-ն այսօր պատրաստ չէ»,- ասաց փորձագետը։

Ըստ նրա` ԱԷԿ-ը մի օբյեկտ է, որը վերահսկվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից, դրա շահագործումը մինչև 2036 թ-ը երկարացնելու համար առկա են բոլոր հիմքերը. «Եթե ամեն բան շարժվի այս բացասական սցենարով, ինչպես մեզ փորձում են հրամցնել մի շարք կենտրոններից, ապա ակնհայտ է, որ Հայաստանը կանգնելու է էներգետիկ անվտանգության խորքային վտանգների առջև։ Վտանգը ակներև է, քանի որ ԱԷԿ-ը այսօր ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսից ավելին, դրա շահագործումը թույլ է տալիս մեզ նաև խոսել հեռանկարում «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքով էլեկտրաէներգիա արտահանելու մասին, իսկ սա շատ մեծ անհրաժեշտություն է։

Չմոռանանք, որ ատոմակայանը բավականին մեծ և լուրջ գիտական դպրոց է, որի առկայությունը թույլ է տալիս զարգացնել հարակից ոլորտները։ Մենք պետք է համալիր մոտեցում դրսևորենք ատոմակայանի հնարավոր փակման հարցին։ Մեզ ներկայացնում են, որ այս հզոր ատոմակայանը փակելու դեպքում այն կփոխարինվի ԱՄՆ-ի առաջարկած մոդուլային փոքր կայաններով, որոնք դեռևս աշխարհում փորձարկված չեն, ԱՄՆ-ն ինքն էլ 2030-ականներին կունենա առաջին մոդուլային ատոմակայանը, ուստի պետք չէ ՀՀ-ն վերածել հերթական փորձադաշտի»։

Վահե Դավթյանը հիշեցնում է, որ էներգետիկ առումով չկան բացարձակ անկախ պետություններ, նույնիսկ Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, ՌԴ-ն՝ երկրներ, որոնք հարուստ են ածխաջրածիններով, ուրանով, միևնույն է, կախված են արտաքին շուկայում տեղի ունեցող տատանումներից։ Էներգետիկ անկախության մասին այդ հռետորաբանությունը, որը պարբերաբար բանեցնում է Վաշինգտոնը, և դրա հետ կապված որոշումները, որոնք այստեղ են գործում, բացարձակ մերկապարանոց են։

«Հայաստանը, այո, իսկապես կախված է միջուկային վառելիքի ներկրումից, բայց արդյոք հրաժարվելով համագործակցությունից, որը կա ՀՀ-ի և Ռուսաստանի միջև միջուկային վառելիքի ներկրման մասով, Հայաստանը ստանում է այլընտրանքային ուղի կամ այլընտրանքային աղբյուր միջուկային վառելիք ներկրելու համար։ ԱՄՆ-ն ինքը միջուկային վառելիք ներկրող է, ընդ որում` մինչև վերջերս ներկրում էր ՌԴ-ից։ Ի վերջո հայ-ռուսական էներգետիկ կապերը վաղուց արդեն ձևավորված են, առկա է վստահելի մթնոլորտ, արդեն երեք տասնամյակից ավելի արդյունավետ գործող պայմանագրային բազա, ուստի պետք չէ նման բարդ և ազգային անվտանգության նշանակություն ունեցող հարցում գնալ արկածախնդրության ճանապարհով»,- ասաց փորձագետը։

ԱԷԿ-ն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր չափանիշներին, որոնք համապատասխանեցվել են անդրազգային համար մեկ կառույցի՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ։

«Մենք ունենք հնարավորություն` աշխատանքները մինչև 2036 թ. երկարաձգելու և անվտանգ շահագործում ապահովելու, սա ասում են թե՛ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները, թե՛ «Ռոսատոմի» փորձագետները, որոնք իրականացրել են արդիականացման աշխատանքները։

Ի դեպ, այդ աշխատանքները սկսելու ժամանակ նույնն էին ասում «Եվրատոմի» ներկայացուցիչները, որոնք ատոմակայանում ուսումասիրություններ անելուց հետո հայտնել էին, որ ատոմակայանը կարող է շահագործվել տևական ժամանակ»,- ամփոփեց Դավթյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ