copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:59 28-08-2025

Վարչապետ կոչեցյալի խաղաղությունը քաղաքական կապիտուլյացիայի արդյունքում ստացած ժամանակավոր լռություն է

Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայտարարությանը, ասել է, որ հաստատվել է խաղաղություն։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին, ընդդիմությունը 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ հլը շոկի մեջ էր, 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ»,- ասել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանն ասում է, որ սահմանին զինվոր չի զnhվում, դրանից ընդդիմությունը իրեն դժբախտ է զգում։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ։

«Որևէ պետական գործիչ՝ լինի վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորություն,լինի նախարար, թե մարզային իշխանության ներկայացուցիչ, չի կարող զոհված զինվորի գաղափարը շահարկել իր կեղծ օրակարգերը սպասարկելու համար»,-ասում է Մհեր Մելքոնյանը։

Պատգամավորի խոսքով` Հայրենիքի համար անմահացած ցանկացած զինվորի հիշատակը սուրբ է, և այն դարձնել ներքաղաքական պայքարի գործիք՝ ստորություն է և բարոյազրկություն։

«Երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ ում իշխանության օրոք Հայաստանն ունեցել է ամենածանր կորուստները անկախության ամբողջ պատմության ընթացքում, հայտարարում է, թե ընդդիմությունը դժբախտ է, քանի որ սահմանին զոհ չկա, դա խոսում է ոչ միայն բարոյական վայրէջքի, այլև պետական մտածելակերպի լիարժեք բացակայության մասին»,- շարունակում է ընդդիմադիր պատգամավորը։

Մելքոնյանի կարծիքով` այսօր սահմանի իբր անդորրը հաղթանակ չէ, երբ դրա գինը վճարվել է տարածքային ամբողջականության կորուստով, պետական ինքնիշխանության խաթարմամբ և ազգային արժանապատվության խեղմամբ։

«Այն, ինչ վարչապետ կոչեցյալն անվանում է խաղաղություն, իրականում քաղաքական կապիտուլյացիայի արդյունքում ստացած ժամանակավոր լռություն է։ Արցախը դավաճանած անձնավորությունը բարոյական իրավունք չունի ընդհանրապես խոսել՝ ոչ խաղաղության, ոչ հայրենասիրության, ոչ էլ պետականության մասին։Փաշինյանը մեզ բերեց միայն դժբախտություն, ցավ և կորցրած Հայրենիք։ Եվ հերիք է կեղծ խաղաղությունը ներկայացնել որպես նվաճում կամ լավություն։ Հայ ժողովուրդը խաղաղություն ուզում է` բայց իրական և միայն արժանապատիվ»,-եզրափակում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից