copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 09:30 28-08-2025

Ինչպես աղավաղել քաղաքական գործչի կերպարը. Ալեն Սիմոնյանի դասը

Նախկինների օրոք մի քանի օդիոզ դեմքեր աղավաղում էին քաղաքական գործչի կերպարը։ ՔՊ-ականները շարունակեցին այդ գործը, զուգահեռաբար իջեցնելով հանրային խոսք մակարդակը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 27-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ: ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Խորհրդարանի ղեկավարը երիտասարդներին ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից, ինչպես նաև հանրային խոսքի կարևորությունից։

Ինչպիսի՞ն է ՔՊ-ականի կերպարն այսօր, ի՞նչ վատ բաներ կսովորեն պատանիները Ալեն Սիմոնյանից։

Իհարկե ՔՊ-ականի կերպարը որոշակի էվոլյուցիա է ապրել 2018 թվականից ի վեր։ Թիմը միավորված էր ֆորպոստի վարչապետի շուրջ։ Նրանց մեծ մասը քաղաքականությունից այնքան հեռու էին, որ նրանց արգելել էին ձայն հանել։ Ներկայումս նրանք որոշակի փոխվել են, սակայն դեռ չունեն գաղափարախոսություն, արժեքային հիմքեր։ Եթե որևէ մեկը հարցնի՝ ի՞նչ գաղափարներ է առաջ մղում ՔՊ-ն որպես կուսակցություն՝ ազատակա՞ն, սոցիալիստակա՞ն, թե՞ պահպանողական, ապա քաղաքացիների մեծ մասը կդժվարանա պատասխանել։

ՔՊ-ականը չունի նաև բարոյական սահմաններ։ Նիկոլ Փաշինյանը կարող է հայհոյել հրապարակավ։ Հանրային դժգոհություն են առաջացնում ՔՊ-ական իշխանության կամայականությունը, անսկզբունքայնությունը, երկակի ստանդարտները, անհիմն մանիպուլյացիաները և այլն։

Անպատասխանատվությունը նույնպես բացասական որակ է, որը լրացնում է ՔՊ-ականի կերպարը։ Եթե ՔՊ-ական պաշտոնյան սխալ է անում, ապա մեղավոր է ոչ թե նա, այլ նախկինները։ Պարտությունները, ձախողումները չեն ընկճում նրանց ու դառնում հրաժարականի պատճառ։ Ավելին նրանք իրենց պարտությունները ներկայացնում են հաղթանակ, սխալները՝ ճմարիտ ուղի և այլն։

Այսպիսով՝ ենթադրելի է, որ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցները սխալ պատկերացում են կազմել քաղաքական գործչի կերպարի մասին։ Նրանց կարող է թվալ, թե քաղաքական գործիչը անպատասխանատու մեկն է, Նիկոլ Փաշինյանի կամայական հրահանգները կատարող է, սեփական կարծիք չունի, չի էլ մտածում իր խոսքերի և արարքների արդարության կամ բարոյականության մասին։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն այս տարիներին շարունակաբար աղավաղել են քաղաքական գործչի կերպրաը։ Սակայն չհիմնավորված լավատեսություն կա, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած պատանիները սեփական կարծիքով, ազնվորեն ու արդարությամբ կառաջնորդվեն, չեն փորձի նմանվել ՔՊ-ականին, առավել ևս՝ Ալեն Սիմոնյանին, որի խոսքն ու գործը իրարից շատ հեռու են։ Օրինակ՝ նա ամենաշատն է խոսել Մոսկվայի հակահայ քայլերի մասին։ Սակայն, լինելով ԱԺ նախագահ, ոչ մի համարժեք քայլ չի արել՝ ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, լյուստրացիայի, դեսովետիզացման վերաբերյալ օրենքներ չեն ընդունվել։ Նույնիսկ Հունիսի 14-ին նա չի հարգել խորհրդային բռնազավթման տարիների հարյուր հազարավոր զոհերի հիշատակը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից