copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:39 27-08-2025

Ուժի մեջ են մտել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները

Ուժի մեջ են մտել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք սահմանում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակի վերահսկման և առուվաճառքի նոր կանոններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Կարևոր փոփոխություններ

Օրենքի 2-րդ հոդվածում կատարվել է ձևակերպման փոփոխություն, որի համաձայն՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա պարտադիր է ոչ միայն հարգադրոշմը, այլև անվանանիշը և տարբերանիշը։

Թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն այն պարագայում, եթե իրերը ունեն հարգադրոշմ, անվանանիշ և տարբերանիշ, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրերի։

Եթե պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը, անվանանիշը կամ տարբերանիշը չեն համապատասխանում օրենքի պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը՝ իր հաշվին։
Այս փոփոխությունների նպատակն է բարձրացնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակի վերահսկողությունը, ապահովել թափանցիկություն և պաշտպանել սպառողների իրավունքները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել