Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 07:05 27-08-2025

Սամվել Կարապետյանի ընտանիքը նոր կուսակցություն է ձեւավորում. բացառիկ մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձեւով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։ Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։ Հիշեցնենք՝ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝ – Նոր կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հիմնադիր, – Պետական գրանցման պահին այն պետք է ունենա 800 անդամ, – Կուսակցության իրավական ուժը սկսվում է գրանցման պահից, իսկ դրանից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը պետք է հրապարակվեն պետական կայքում։ Իրավական ընթացակարգերն արդեն նախապատրաստվում են։ Եթե որեւէ անակնկալ չլինի, ապա մոտ ապագայում Հայաստանում կգրանցվի խոշոր կապիտալ ունեցող նոր քաղաքական ուժ, ինչը կարող է վերափոխել երկրի ներկա քաղաքական դաշտի հարաբերությունները։ Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք թեմային՝ ընդգծելով, որ Կարապետյանների թիմում շեշտը դրվում է մասնագիտացված կառավարման, տնտեսական վերականգնման եւ հայրենադարձ ներդրողների մասնակցության վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը մեկ շաբաթից ավելի փորձում է Կարապետյաններից որեւէ մեկի հետ կապ հաստատել, բայց ապարդյուն. ո՛չ դերակատարներն են պատասխանում հեռախոսազանգերին, ո՛չ խոսնակ ունեն, ո՛չ կազմակերպիչ»։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է