copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:32 01-02-2024

Արշակ Կարապետյանի շարժումը կուսակցություն կդառնա՞. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում պարբերաբար տարբեր կազմակերպություններ ու անհատներ հայտարարում են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ստեղծած «Համահայկական ճակատին» միանալու մասին: Չնայած շարժման իրական ներուժն առայժմ նկատելի չէ, իսկ Կարապետյանն ինքը շատ ակտիվ չէ ու առավելապես գործում է լուռ, այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, շարժումը բավական ակտիվ գործունեություն է ծավալում՝ թե՛ տարբեր ուժերի և գործիչների համախմբման, թե՛ կազմակերպական աշխատանքների առումով:

Մասնավորաբար, տարբեր մարզերում արդեն իսկ ստեղծվել են գրասենյակներ: Ինչ վերաբերում է արտաքին, հրապարակային համեմատաբար պասիվությանը, ապա Կարապետյանին քաջածանոթ գործիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե դա կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: «Նաև իր տեսակն է այդպիսին»,-ասաց նա:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բավական մեծ թվով քաղաքական գործիչներ և ուժեր, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքից, առաջիկայում կհայտարարեն Կարապետյանի ստեղծած շարժմանը միանալու մասին։ Նաև մոտակա մեկ ամսում նախատեսվում է մի քանի նոր գրասենյակների բացում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է նոր հայտարարություն, որի հիմնական շեշտադրումները կապված կլինեն Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության հետ:

Ի դեպ, ուշագրավ է, որ Արշակ Կարապետյանի՝ շարժում նախաձեռնելու հայտարարությունից հետո ու նրա շուրջ որոշակի համախմբման գործընթացին զուգահեռ անհանգստության նշաններ են զգացվում Ադրբեջանում, որտեղ իշխանության տակ գործող լրատվամիջոցներն անընդհատ հարձակվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ու նրա ստեղծած շարժման ուղղությամբ:

Հավելենք, որ, ըստ տարածվող լուրերի, շարժումը շուտով կհայտարարի կուսակցություն դառնալու մասին: Թե երբ կլինի դա, Կարապետյանի «ճամբարից» ճշտել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում