Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:43 23-08-2025

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև։

Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են «երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր», - փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը բարձր են գնահատել երեկ Աստրախանում կայացած ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքները։

Երկու երկրների փոխվարչապետերը երեկ հայտարարել էին, որ երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումն առաջնահերթություն է։

Ռուսական կողմը Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդել:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի