Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:00 21-08-2025

Արցախի Ազգային ժողով գոյություն չունի. Գևորգ Պապոյան

Արցախի Ազգային ժողով գոյություն չունի: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, որ երեկ Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին:

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող սպասարկել կոնֆլիկտ և Հայաստանի Հանրապետության նպատակն է այս պետության հարատևությունը և այս հողի վրա տևական խաղաղություն:

Ու մենք ՀՀ-ին հանելու ենք կոնֆլիկտներից, հանել ենք կոնֆլիկտներից: Այստեղ այլևս պատերազմ չի լինելու, այլևս ՀՀ-ն կոնֆլիկտների կողմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ճանապարհների ապաշրջափակում է լինելու, տնտեսական զարգացում է լինելու, արտագաղթ չի լինելու:

Պետք է հաշտվել դրա հետ, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ու որևէ մեկին չի հաջողվելու մեր ժողովրդին ու մեր պետությանը ներքաշել տարբեր տեսակի պատերազմների մեջ»,-ասել է Պապոյանը:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից