Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:30 22-09-2025

Նիկոլից հիմար մարդ չկա․ դրա ասածն ու արածն ապուշություն է․ հարցում՝ 4-րդ հանրապետության մասին

ՔՊ 7-րդ համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն հռչակում է Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։

«ՔՊ կուսակցությունը ապավինելով ՀՀ ժողովրդին, առաջնորդվելով ՀՀ պետական շահերով, առաջնորդելով ՀՀ անկախության, ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը, վերլուծելով ՀՀ 3-րդ Հանրապետության պատմությունը, հավատալով և հավատարիմ լինելու ՀՀ-ին հարատևությանը ծառայելու իր պատմական առաքելությանը, ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ապահովելու համար ՀՀ-ի քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը, ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը, հենվելով «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության վրա, հռչակում է Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք»,- ասաց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հռչակում է 4-րդ հանրապետություն, դուք ի՞նչ եք հասկանում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչինչ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի ասածներից, որոշներն էլ ասացին, որ դա հիմարություն է։

«Քա* ա ուտում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հիմար մարդ է։ «Ապուշություն է իր ա արածը, դրանից հիմար մարդ չկա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մի խոսքին չի հավատում։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ոչ մի խոսքին չեմ հավատում»,- ասաց նա։

«Իրանցից բան չեմ հասկանում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից