copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 20:23 20-08-2025

Ադրբեջանական «Socar»-ը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ ադրբեջանական «Socar» նավթագազային ընկերությունը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում։ Հայտնում է Ermenihaber-ը:

Յըլմազը նշել է, որ «Socar»-ը Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է և ընդգծել է, որ ներդրումների ծավալը գերազանցել է 18 մլրդ դոլարը։

Թուրքիայի փոխնախագահն անդրադառնալով ադրբեջանական գազի Թուրքիայի տարածքով Սիրիա մատակարարմանը՝ նշել է, որ դա հնարավոր է դարձել Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցության և համակարգման շնորհիվ։

Նա նաև հավելել է, որ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ոլորտում կապերի մեծացումը ռազմավարական նշանակության քայլ կլինի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ