copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 22:25 20-11-2025

«Google Cloud»-ը 2 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ «Google Cloud»-ը 2 մլրդ ներդրում է անելու Թուրքիայում։ Յըլմազը նշել է, որ բացի «Turkcell»- ին տրամադրած 1 մլրդ դոլարից, այս 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրումը ողջունելի զարգացում է Թուրքիայի համար և ստացվում է ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլարի ներդրում։

Ըստ Թուրքիայի փոխնախագահի՝ նման միջավայրում «Turkcell»-ի և «Google Cloud»-ի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր քայլ է, որն ամրապնդում է Թուրքիայի թվային ինքնիշխանությունը և տարածաշրջանային դիրքը։

«Մենք պետք է իրականացնենք կանաչ և թվային փոխակերպումը, որը առաջիկա ժամանակահատվածում Թուրքիան կհասցնի բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին։ Կանաչ և թվային փոխակերպումը կբարձրացնի արդյունավետությունը և զգալիորեն կնպաստի մեր տնտեսական կայունությանը»,- հավելել է նա։

Նշենք, որ «Google Cloud»-ը և «Turkcell»-ը մասշտաբային «ամպային տարածաշրջան» համատեղ ծրագրով են հանդես գալիս։ Յըլմազն անդրադառնալով այդ ծրագրին՝ նշել է.
«Հուսով եմ, որ գերմասշտաբային ամպային տարածաշրջանը, որը կիրականացվի Google Cloud-ի և Turkcell-ի միջև վերջերս հայտարարված գործընկերության միջոցով, կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը տվյալների, ամպային ենթակառուցվածքների և արհեստական ​​բանականության ոլորտում»։

«Google Cloud»-ի գործադիր տնօրեն Թոմաս Կուրյանն էլ վերջերս նշել էր, որ նախատեսվում է, որ Թուրքիայիում կստեղծվի տվյալների կենտրոն, որը կլինի 42 գերմասշտաբային տվյալների կենտրոններից մեկը ամբողջ աշխարհում։ Կներառվեն արագացված մշակման հզորություն, բարձր արդյունավետության պահեստավորում, ցանցային ենթակառուցվածք և կիբերանվտանգության գործիքներ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը