copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 11:22 20-08-2025

Հանրապետությունում օգոստոսի 19-20-ը բացահայտվել է 105 հանցագործություն

Հանրապետությունում օգոստոսի 19-20-ը բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Մասնավորապես՝

27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
9 դեպք՝ խարդախության,
7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու,
3 դեպք՝ սառը զենք կրելու,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, գրավառուին վնաս պատճառելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, փաստաթղթեր կեղծելու, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 1-ական դեպք՝ խուլիգանության և բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդմահացել է, 23-ը ստացելէ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը