copy image url
Ավելին 1 տարի առաջ - 19:23 19-08-2025

Դաժան սպանություն․ տղամարդը ձիուց կապել ու քարշ է տվել հղի կնոջը

Ղազախստանում տեղի է ունեցել սարսափելի դեպք։ 35-ամյա Այբար Ժանբոլատը դաժանորեն սպանել է իր հղի կնոջը՝ 28-ամյա Այզատ Ջումանովային, իրենց երկու տարեկան դստեր աչքի առաջ։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ տղամարդը սկզբում դաժանորեն ծեծել է կնոջը, ապա կապել է նրան ձիուն և մի քանի ժամ քարշ տվել տափաստանով։ Կինը մահացել է բազմաթիվ վնասվածքներից, կոտրվածքներից և ուղեղի այտուցից։ Մասնագետները արձանագրել են նաև գետնի վրայով քարշ տալու հետքերը։

Չնայած կատարվածին՝ Ժանբոլատը կալանավորվել է ոչ թե սպանության մեղադրանքով, այլ ըստ նախնական տվյալների՝ «անփութության հետևանքով առողջությանը վնաս պատճառելու և մահվան հանգեցնելու» հոդվածով։

Լրագրողները նշում են, որ գործի քննությունը բարդանում է նրա սոցիալական կարգավիճակով։ Նա խոշոր գործարար է և ձիերի երամակի սեփականատեր։

Ողբերգությունը ծանր ազդեցություն է թողել փոքրիկ աղջկա վրա։ Նա դադարել է խոսել, անընդհատ լաց է լինում և մորն է կանչում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ