copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:29 09-11-2021

Սաhակաշվիլին հայտարարել է, որ բանտի աշխատակիցները ծեծել են իրեն և «մազերից բռնած քարշ տվել»

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել Ռուսթավիի բանտից Գլդանիի բանտային կլինիկա տեղափոխվելուց հետո։ Այս մասին նա հայտնել է նամակում, որն ընթերցել է փաստաբան Նիկա Գվարամիան։

Նրա խոսքով, բանտային կլինիկայի աշխատակիցները ուժ են կիրառել Սահակաշվիլիին մեքենայից դուրս բերելու ժամանակ։ Նաև մի քանի հարված են հասցրել Վրաստանի նախկին ղեկավարի պարանոցին։

«Մազերիցս բռնած քարշ են տվել, և, բնականաբար, ես դիմադրել եմ»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Փաստաբանը հավելել է, որ Սահակաշվիլին հրաժարվում է շարունակել բուժումը և շարունակում է հացադուլը՝ հանդիպում պահանջելով իր բժշկի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ