copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:37 09-12-2021

Պակիստանում գողության մեջ կասկածվող կանանց ծեծի են ենթարկել և մերկ քարշ տվել շուկայում

Պակիստանի Ֆայսալաբադ քաղաքի շուկաներից մեկի խանութի սեփականատերը չորս կանանց կասկածել է իր խանութից գողություն անելու փորձի մեջ, որից հետո կանչել է մի խումբ մարդկանց, որոնք ծեծի են ենթարկել ու մերկացրել նրանց և այդ վիճակում քարշ տվել շուկայում, հաղորդում է Tribune պարբերականը։

Տուժածները դիմել են Փենջաբ նահանգի ոստիկանություն։ Նրանք հայտարարել են, որ իրենցից մեկը մտել է Usman Electric Store խանութ և դրա տիրոջից՝ Սադամից, մի շիշ ջուր խնդրել, սակայն նա սկսել է բղավել՝ մեղադրելով իրենց գողության փորձի մեջ, որից հետո ֆիզիկական բռնության են ենթարկվել։ Միաժամանակ նշվում է, որ հանցագործները տեղի ունեցածը տեսանկարահանել են։

Կասկածյալները ներկայում ձերբակալված են։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ