copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:39 18-08-2025

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և ապօրինի առքուվաճառքով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերվեցին բավարար փաստական տվյալներ, որ քրեական ոստիկանների ստացած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Ըստ տվյալների` զենք-զինամթերքի ապօրինի առքուվաճառքով զբաղվում էին` Փափազյան փողոցի բնակիչ` 64 տարեկան, Գրիբոյեդովի փողոցի բնակիչ` 53 տարեկան, Քանաքեռի բնակիչ` 42 տարեկան և Իսահակյան փողոցի բնակիչ` 78 տարեկան տղամարդիկ:

Օգոստոսի 8-ին տեղեկությունը փոխանցվեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակում կատարված հետագա գործողությունների արդյունքում օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություններ իրականացրին վերը նշված անձանց բնակության հասցեներում և հարակից տարածքներում:

Միաժամանակյա խուզարկությունների արդյունքում` 64-ամյա տղամարդու Փափազյան փողոցի տանը հայտնաբերվեց 219 հազար դոլար, երեք հազար երեք հարյուր եվրո, կանեփի հինգ թուփ, մարտական ատրճանակ ու փամփուշտ:

53-ամյա տղամարդու Գրիբոյեդովի փողոցի բնակարանում հայտնաբերվեց որսորդական հրացան, մեկ արծաթյա ակոսափող հրազեն, 19 փամփուշտ և մարիխուանայի նմանվող զանգված:

42-ամյա քանաքեռցու տանը հայտնաբերվեց երկփողանի որսորդական հրացան, տարատեսակ փամփուշտներ, որսորդական դանակ, այլ զինամթերք:

Իսկ 78-ամյա տղամարդու Իսահակյան փողոցի բնակարանում հայտնաբերվեցին մարտական տարատեսակ 23 ատրճանակ, չորս հրացան, մարտական փամփուշտներ, նաև` մարտական ատրճանակների համար նախատեսված բաղկացուցիչ և հիմնական մասերով մի քանի արկղ:

Չորսն էլ ձերբակալվել են: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից
22:43 Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ. Գեղամ Մանուկյան