copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:54 18-08-2025

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի համար տարվող աշխատանքները և այդ համատեքստում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից Ալյասկայում կայացած հանդիպումը։

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել էր Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ֆիդանը հույս է հայտնել, որ Ալյասկայում սկսված գործընթացը կհանգեցնի Ուկրաինայի երկարատև խաղաղության և շեշտել, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված