Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:05 16-08-2025

«Սև այրին» 20 տարվա ընթացքում սպանել է 11 ամուսնու․ սկանդալային դատավարություն՝ Իրանում

Նա ամուսնացել է հարուստ տղամարդկանց հետ, և որոշ ժամանակ անց նրանք մահացել են. 58-ամյա Քուլսում Ակբարին դատվում է Իրանում՝ մեղադրվելով 11 սպանության և մեկ սպանության փորձի մեջ։

Քննիչները կարծում են, որ երկու տասնամյակի ընթացքում նա ամուսիններին ուղարկել է այն աշխարհ՝ նրանց ժառանգությունը խլելու համար։ Նրան անվանում են «սև այրի»։

Ապացույցների ճնշման տակ Ակբարին խոստովանել է ամեն ինչ։ 2001-2023 թվականներին նա պաշտոնապես ամուսնացած է եղել 19 տղամարդու հետ, համատեղ ապրել է 18-ի հետ։ Նա ընտրել է բավականին հարուստ մարդկանց, ովքեր ունեցել են փող և անշարժ գույք, նաև քրոնիկ հիվանդությունների երկար ցանկ։

Հետաքննիչները կարծում են, որ նա պարզապես հարբեցրել է իր առաջին ամուսնուն և խեղդամահ արել։ Սակայն հետո մտածել է իր սեփական սադիստական մեթոդը։

Նա ջանասիրաբար խաղում էր հոգատար կնոջ դեր՝ ձևացնելով, թե ուզում է ամեն կերպ հաճոյանալ ամուսնուն։ Նա ամուսինների սննդին ավելացնում էր հզոր դեղամիջոցների փոքր չափաբաժիններ։

Արդյունքում ամուսինը մահանում էր կամ հոսպիտալացվում սրտի անբավարարության, հիպերտոնիայի պատճառով: Երբ նա վերադառնում էր տուն, կինը մեծացնում էր դեղերի դեղաչափը, և շուտով նա միանում էր զոհերի ցուցակին: Դիահերձում գրեթե երբեք չէր կատարվում, ամեն ինչ վերագրվում էր ծերությանը, ինչպես նաև երկարատև հիվանդությունից հետո առաջացած բարդություններին:

Ակբարին հաջողությամբ ժառանգել է մահացածների ունեցվածքը, որից հետո փոխել է իր բնակության վայրը և կազմել նոր փաստաթղթեր՝ ծածկելով բոլոր հետքերը: Հազիվ տեղափոխվելով մեկ այլ քաղաք՝ նա սկսել է փնտրել մեկ այլ ամուսին:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է