copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:23 07-08-2025

Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները

Ֆասթ Բանկը ս․թ․օգոստոսի 18-ից մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները, որը հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։ Fast Start որակավորման ծրագիրը գործում է անվճար հիմունքներով, դրան կարող են դիմել բոլոր ուսանողներն ու նորավարտները։

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն աշխատանքի անցնել Ֆասթ Բանկում։

Ֆասթ Բանկի Անձնակազմի հավաքագրման և ուսուցման ծառայության ղեկավար Լիլիթ Գոմցյանը, անդրադառնալով բանկային համակարգում կարիերա սկսելու հնարավորություններին, նշել է․

«Շատերը համարում են, որ բանկային համակարգ մուտք գործելը բարդ է, բայց Ֆասթ Բանկում մենք հավատում ենք՝ յուրաքանչյուրն արժանի է լավ մեկնարկի: Ծրագրի նպատակն է՝ նպաստել ուսանողների և նորավարտների մասնագիտական աճին՝ տալով հնարավորություն մուտք գործել բանկային համակարգ։ Fast Start-ը պարզապես ծրագիր չէ, այն հնարավորություն է սովորելու, զարգանալու և կարիերա ստեղծելու մի թիմում, որտեղ հավատում են քո ներուժին»:

Fast Start նախաորակավորման ծրագրի ընթացքում մասնակիցները գործնական գիտելիքներ են ձեռք բերելու ֆինանսական խորհրդատուի մասնագիտական ուղղվածությամբ: Ծրագիրը տևելու է 7 օր։

Fast Start նախաորակավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկի ներդրումային գործառնությունների մասնագետ Անահիտ Պեպանյանը Fast Start ծրագրի մասնակիցներից է․ «Համալսարանի կարիերայի բաժնից եմ ստացել նամակ ու շատ ուրախությամբ և մեծ ակնկալիքներով դիմել եմ Fast Start ծրագրին: Երկու տարի առաջ մասնակցել եմ ու շատ-շատ բավարարվել են իմ ակնկալիքները ծրագրում», - ասել է նա:

Հավելենք նաև, որ ծրագիրը մեկնարկել է դեռ 2021 թվականին։ Մինչ այժմ իրականացվել է 11 Fast Start նախաորակավորման ծրագիր ավելի քան 275 մասնակիցներով։ 110 դիմորդ այսօր աշխատում են ինչպես Ֆասթ Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ գլխամասի տարբեր ստորաբաժանումներում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել