Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:30 17-07-2026

Ավետիս Առաքելյանը կվերցնի պատգամավորի մանդատը, ուղղակի չգիտի, թե ինչպես ասի. քաղաքագետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Քաղաքական դաշտում ընտրություններից հետո նկատվող հարաբերական անդորրը, Գյումրիում հնարավոր իշխանափոխության հեռանկարներն ու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի՝ պատգամավորի մանդատը վերցնել-չվերցնելու վերաբերյալ հայտարարությունը դարձել են քաղաքական քննարկումների թեմա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արթուր Համբարձումյանը նշել է, որ ընտրություններից հետո քաղաքական կյանքում հարաբերական հանգստություն է նկատվում, ընդդիմադիր դաշտում առկա է որոշակի կաշկանդվածություն, ինչն ազդում է քաղաքական ակտիվության վրա։

Քաղաքագետն անդրադարձել է նաև Գյումրիում հնարավոր իշխանափոխության մասին շրջանառվող քննարկումներին՝ ներկայացնելով իր գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Համբարձումյանը մեկնաբանել է նաև Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ նա դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ կվերցնի՞ պատգամավորի մանդատը, թե՞ ոչ։

Քաղաքագետը, սակայն, համոզված է, որ վերջնական որոշումն արդեն իսկ կայացված է։

«Ավետիս Առաքելյանը կվերցնի պատգամավորի մանդատը, ուղղակի չգիտի, թե ինչպես ասի»,– նշել է նա՝ հավելելով, որ առաջիկայում իրավիճակը կհստակեցվի, և քաղաքական զարգացումները կարող են նոր ընթացք ստանալ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի