Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 04-08-2025

Շոգին սառը գարեջուր խմելով եմ դիմանում․ հարցում

Հայաստանում անտանելի շոգ է. օդի ջերմաստիճանը զգալիորեն բարձր է ու շարունակում է բարձրանալ: Նման շոգ եղանակային պայմաններում մարդիկ հովանալու ինչ միջոցի ասես՝ չեն դիմում, որպեսզի կարողանան պաշտպանվել ու պայքարել անտանելի շոգի դեմ։ Երևանում լայնամասշտաբ ծառահատումներն էլ ավելի են նպաստել նրան, որ Երևանում օդի ջերմաստիճանն ավելի բարձր լինի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ինչպե՞ս եք պաշտպանվում շոգից։ Ի՞նչ եք կարծում, ծառահատումները նպաստո՞ւմ են անտանելի շոգին»։

Հարցվածներից յուրաքանչյուրը որևէ միջոց նշեց շոգից պաշտպանվելու համար, մնացած մասն էլ ասաց, որ ծառահատումները բնականաբար նպաստում են անտանելի շոգին։

«Մի կերպ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պարզապես դիմանում են։ «Չենք պաշտպանվում, ուղղակի դիմանում ենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ծառահատումները սխալ են։ «Հազիվ ենք դիմանում, ծառերը կտրելը շատ սխալ ա ու բնականաբար նպաստում ա անտանելի շոգին»,- ասաց նա։

«Սառը գարեջուր խմելով»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով