Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:10 04-02-2025

Փաշինյանն է մեղավոր․ մենք էլ մեղավոր ենք, որ դիմանում ենք նախկիններին ու դրան․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասոլիսում անդրադառնալով իր նախկինում արած պնդմանը, թե «երբ Արարատի պատկերով գնում ենք զենք գնելու՝ մեզ ժանգոտած զենքեր են վաճառում», նշել է, որ խնդիրը մեր մեջ է ու մեր աշխարընկալման մեջ։

«Այո, ես կարծում եմ, որ խնդիրը մեր մեջ է։ Խնդիրը, ոչ միայն անձամբ իմ մեջ է, բայց նաև իմ մեջ է։ Բայց իմ աշխարհընկալումը... ես ուրիշ տեղ ծնվել, ուրիշ տեղ դպրոց եմ գնացել, ուրիշ տեղ համալսարան եմ գնացել, ուրիշ տեղ աշխատել եմ, ուրիշ մարդկանց հետ շփվել եմ, ուրիշ տեղ թերթ եմ կարդացել... ես ուրիշ տեղի՞ց եկած մարդ եմ։ Իմ մեջ է խնդիրը, կոնկրետ իմ մեջ է խնդիրը։ Բայց իմ մեջի խնդիրը բոլորիս մեջ արտահայտվում է, որովհետև ես օդից չեմ ընկել։ Բոլորի մեջ եղած պրոբլեմը արտահայտվում է իմ մեջ և իմ մեջ եղած խնդիրն արտահայտվում է բոլորի մեջ, այսինքն, մենք սոցիալական մի միջավայրում ենք»,-ասաց նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանն է մեղավո՞ր ստեղծված իրավիճակի համար, թե՞ մեր բոլորի աշխարհնկալումը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ մեղավոր է Նիկոլ Փաշինյանը որպես ղեկավար, սակայն հանրությունը նույնպես իր մեղավորությունն ունի։

«Իհարկե Նիկոլ Փաշինյանը։ Ես հիմա մի հանցանք գործեմ, կասեմ՝ ես մեղավոր եմ, միշտ դիմացինիս կմեղադրեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ մեղավոր են բոլորը։
«Կարծում եմ ամեն մեկն էլ իր մեղավորության մասնաբաժինը ունի»,-նշեց նա։

Անցորդներից մեկի կարծիքով միայն Փաշինյանն է մեղավոր։ «Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Քանի տարի ա թագավոր, ինչ ա արել, զենք առե՞լ ա,ոչ մի բան»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված էլ նշեց, որ Ժողովուրդն է մեղավոր, որ ում ասես ընտրում է։
«Հիմնականում ինքն է մեղավոր որպես ղեկավար, նաև մենք էլ ենք մեղավոր, որ դիմացել ենք դիմանում ենք նախկիններին ու իրան»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում