Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:14 04-08-2025

Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին

ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ:

Ամերիաբանկը` որպես ոլորտի Change Maker, միացել է ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություններ միավորող ԱՏՁՄ-ին` վերահաստատելով բանկի ռազմավարական դիրքավորումը և թվային փոխակերպման ճանապարհը շարունակելու իր հանձնառությունը։

Երկու ռազմավարական ոլորտի համագործակցության նպատակն է Հայաստանում ձևավորել ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգ և փոխգործակցության նոր մշակույթ, որը երկուստեք կնպաստի ոլորտների զարգացմանը և առաջընթացին։

Համագործակցության մեկնարկն ազդարարվել է ԱՏՁՄ-ի ամենամսյա հանդիպմանը, որը տեղի է ունեցել Sevan Startup Summit-ի շրջանակում:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՏՁՄ-ի մասին

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է՝ երկրի «հայթեք» էկոհամակարգի առանցքը։ Միության առաքելությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու երկրի գիտատեխնիկական արդիականացումն է։ ԱՏՁՄ գործունեության հիմնական ուղղություններն են ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանությունը, մարդկային ներուժի զարգացումը և Հայաստանի առաջխաղացումը տեխնոլոգիական լուծումների համաշխարհային շուկայում։

2000 թվականին գործարկված միությանը ներկայում անդամակցում է ավելի քան 250 ընկերություն, ինչն ԱՏՁՄ-ն դարձնում է Հայաստանի հնագույն և խոշորագույն բիզնես-ասոցիացիաներից մեկը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեխ միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը