copy image url
Ավելին Ներքին 1 տարի առաջ - 19:19 01-08-2025

Ով է Լոպեսին բերում Հայաստան. կառավարությո՞ւնը, թե՞ իր հյուրախաղերը

Հայաստանի կառավարությունը օրերս հայտարարեց, որ օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք համերգին հանդես է գալու աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը (Jennifer Lopez)։ Այդ համերգը փոխարինում է նախկինում հայտարարված Snoop Dogg-ի մասնակցությամբ միջոցառմանը, որը չկայացավ։

Սակայն այն, ինչ ներկայացվում է որպես «մշակութային մեծ ձեռքբերում», իրականում համատեքստից կտրված մեկնաբանություն է։ Ջենիֆեր Լոպեսը չի գալիս Հայաստան հատուկ հրավերով: Նրա Երևան այցը ընդամենը հյուրախաղային շրջագայության՝ “Up All Night: Live in 2025” համերգաշարքի հերթական կանգառն է։

Կառավարությունը որոշմամբ հաստատել է ծրագրի բյուջեն՝ շուրջ 2.3 միլիարդ դրամ (ներառյալ ԱԱՀ), որն ի սկզբանե նախատեսված էր Snoop Dogg-ի այցի համար։ Ճշմարտությունն այն է, որ այդ միջոցառումը կազմակերպում է մասնավոր ընկերություն՝ Doping Space անվանմամբ, և պետությունը չի հանդիսանում նախաձեռնող կողմ։

Սակայն պետությունը միևնույն ժամանակ ներկայացնում է Լոպեսի մասնակցությունը որպես ձեռքբերում կամ փոխարինում, ինչը ենթադրում է, թե երգչուհին հատուկ համաձայնել է գալ Հայաստան։ Դա իրականությանը չի համապատասխանում։

Ջենիֆեր Լոպեսի 2025 թ․ համերգային շրջագայությունն ընդգրկում է տասնյակ երկրներ՝ Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք։ Հայաստանը պարզապես դրանցից մեկն է։

Նրա հյուրախաղերի ցանկը՝ մինչև Հայաստան ժամանումը․

Հուլիսի 1՝ Թուրքիա, Անթալիա (Antalya)

Հուլիսի 4՝ Թուրքիա, Ստամբուլ (Istanbul)

Հուլիսի 7՝ Իսպանիա, Պոնտեվեդրա (Pontevedra)

Հուլիսի ՝ Իսպանիա, Կադիս (Cádiz)

Հուլիսի 11՝ Իսպանիա, Մալագա (Málaga)

Հուլիսի 13՝ Իսպանիա, Մադրիդ (Madrid)

Հուլիսի 15՝ Իսպանիա, Բարսելոնա (Barcelona)

Հուլիսի 17՝ Իսպանիա, Բիլբաո (Bilbao)

Հուլիսի 18՝ Իսպանիա, Տեներեֆե (Tenerife)

Հուլիսի 20՝ Հունգարիա, Բուդապեշտ (Budapest)

Հուլիսի 21՝ Իտալիա, Լուկկա (Lucca)

Հուլիսի 25՝ Լեհաստան, Վարշավա (Warsaw)

Հուլիսի 27՝ Ռումինիա, Բուխարեստ (Bucharest)

Հուլիսի 29՝ ԱՄԷ, Աբու Դաբի (Abu Dhabi)

Հուլիսի 30՝ Եգիպտոս, Շարմ էլ Շեյխ (Sharm El Sheikh)

Օգոստոսի 1՝ Ղազախստան, Աստանա (Astana)

Օգոստոսի 3՝ Հայաստան, Երևան (Yerevan)

Այս ցուցակը պարզորոշ ցույց է տալիս՝ Ջենիֆեր Լոպեսը շրջում է տարածաշրջանով՝ Եվրասիայի բազմաթիվ երկրներում։ Հայաստանը այս ցանկում ոչ առաջինն է, ոչ վերջինը, և այս համերգը ոչ մի բացառիկ կարգավիճակ չունի։

Այսպիսով, Ջենիֆեր Լոպեսի գալը Հայաստանում ներկայացվում է մանիպուլյատիվ կերպով, մինչդեռ իրականում դա պարզապես նրա հերթական համերգն է։ Կառավարությունը փորձում է փրկել համերգային նախագիծը՝ հանրային բյուջեից հսկայական գումար հատկացնելով, այն էլ՝ առանց բաց մրցույթի կամ հաշվետու մշակութային օրակարգի։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են