copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:10 29-07-2025

Ինչ գին է վճարում քաղաքացին իր շուրջը մաքուր տեսնելու համար

1,2 մլն բնակչություն ունեցող Երևանում քաղաքապետարանն իր ենթակայության տակ է վերցրել աղբահանությունն ու փողոցների մաքրումը։

Արդյոք այս գործում ընդգրկված աշխատակցների քանակը բավականացնո՞ւմ է մայրաքաղաքի ամենօրյա մաքրությունը պահպանելու համար, հատկապես, երբ գույքահարկն ու աղբահանությունը թանկացել են, և քաղաքացին բարձր գին է վճարում իր շրջակայքը մաքուր տեսնելու համար։

«Ոչ, չեն բավականացնում, այստեղ մենք խնդիր ունենք իհարկե։ Սակայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը մայրաքաղաքում ամեն օր փողոցների մաքրման աշխատանքներ է իրականացնում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։

Նա նշեց, որ մաքրության գործին ընդգրկված են մոտ 298 աշխատակիցներ։

«Ուղիղ եթերում ևս զեկուցել եմ, որ մայրաքաղաքի աշխատանքները լիարժեք, 100 տոկոսով մաքրություն իրականացնելու համար ևս 200 հավաքարար է անհրաժեշտ և մոտ 10 նոր փոշեկուլ»,- տեղեկացրեց պաշտոնյան։

Դիտարկմանը, որ աղբահանությունը 4 անգամ թանկացել է, բայց դրա դիմաց փողոցների աղտոտվածությունը չի նվազել, ուստի քաղաքացին իրավունք ունի՞ պահանջելու քաղաքապետարանից մաքուր քաղաք, Սաշա Կատվալյանն ասաց․

«Աղբահանության 4 անգամ թանկացման պնդման հետ ես համաձայն չեմ, որովհետև բազմանդամ բնակարաններում հակառակը՝ իջել է՝ կախված քառակուսի մետրերից, իսկ այն, որ աշխատակիցների թիվը պետք է ավելացնել, որպեսզի լիարժեք մաքրություն ապահովվի, դա փաստ է։ Մենք հայտարություն ենք տվել, հույս ունենք կհամալրենք աշխատակազմը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել