copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:39 27-03-2023

Ինչ գին ունի Մեսրոպ Մակյանի կոնսենսուսը


Եվ եկավ Կարեն Անդրեասյանը, և բերեց ԲԴԽ-ում մի սեր, մի հաշտություն, մի խաղաղություն։ Այս եզրակացությանն ենք հանգում ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի հայտնի հայտարարություններից հետո, թե «ԲԴԽ-ում չկա ճգնաժամ, կա բացարձակ կոնսենսուս, բոլոր որոշումները ընդունվում են միաձայն, դրա հետևում կա և՛ բանավեճ, և՛ անհամաձայնություն, և՛ բուռն քննարկումներ, որոնց արդյունքում ծնվում է ճիշտ որոշումը, որի տակ ստորագրում են բոլոր անդամները»:

Տարիների փորձով դատավորը թերևս մոռացել է, որ ԲԴԽ-ն ստեղծվել է իբրև կոլեգիալ մարմին՝ հակակշիռներ ապահովել՝ ներգրավվելով ԱԺ-ի կողմից ընտրված գիտնականների և դատավորների միջև, հետևաբար չի կարող լինել միակարծություն։

Կոնսենսուս չկա նույնիսկ տարիների ամուսինների միջև՝ ընտանիքներում, իսկ այն, որ հասուն, փորձով 10 իրավաբան միանշանակ համաձայնում են ու որոշում այս կամ այն դատավորի լիազորությունը դադարեցնել, սա ամենևին էլ չի խոսում որոշման ճիշտ լինելու մասին։

Դատական համակարգի լավատեղյակ աղբյուրը բացահայտում է, թե ինչպես է հաջողվում Կարեն Անդրեասյանին ԲԴԽ-ում հասնել կոնսենսուսի։

Գրիգորի Խաչատուրովին կալանավորած Մեսրոպ Մակյանի «հաշտ, համերաշխ» տեսակետները կամ կոնսենսուսը ԲԴԽ քաղաքական ղեկավարությանը իր գինն ունի՝ իր առաջխաղացում, որդուն դատավոր դարձնել, եղբոր վերաբերյալ քրեական գործը կարճել։

Ասում են, թե Մակյանն իր կարիերայի լավագույն տարիներն է վայելում, դատական համակարգում в ролях է, կարողանում է խափանման միջոցների հարցեր լուծել, ընդհուպ՝ դատավորների՝ մարզերից Երևան տեղափոխման գործեր է դասավորում։

Այս ամենը թերևս իշխանության գիտությամբ և թույլտվությամբ, ահա, թե էլ ինչն է նպաստում ԲԴԽ-ում բացարձակ կոնսենսուսին՝ «ես քեզ, դու՝ ինձ» սկզբունքը ոչ մեկը չի ջնջել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը