copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:12 27-07-2025

Այս տարի Վարդավառը դիմավորում ենք ծանր սրտով

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Վարդավառը շատերիդ պես շատ եմ սիրում։ Երբ տարիներ առաջ ինչ-որ տեղ կարդացի մեր մեծ վարդապետներից մեկի տված՝ «Վարդավառ» բառի բացատրությունը – է՛լ ավելի սիրեցի. Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը համեմատվում է վարդի բացվելու հետ. քանի դեռ կոկոն է վարդը, նրա ողջ գեղեցկությունը չի իմացվում։ Իսկ երբ բացվում է՝ ի հայտ է բերում իր ողջ շուքն ու ողջ հմայքը։

Այս տարի Վարդավառը դիմավորում ենք ծանր սրտով, քանի որ մեր պետությունը գրաված աստվածամերժ խմբակը օռկերի ջոկատներ է կազմում՝ Մայր Աթոռը գրոհելու համար։ Ու չգիտենք՝ որն է լինելու հարձակման օրը։ Ամեն օր էլ կարող է լինել։ Մնում է հուսալ ու հավատալ, որ Աստված չի հանդուրժի նման սրբապղծություն։

Բայց հուսալով ու հավատալով չպետք է սահմափակվել ու ձեռքերը ծալած նստել։ Ի՞նչ գիտենք՝ ում ձեռքերով է Վերևում որոշվել պաշտպանել Սբ.Էջմիածինը։

ՀԳ. Պիտի շնորհակալ լինենք Արայիկ Հարությունյանին՝ խմբակի բուն ծրագիրը բացահայտելու համար։ Գրող Րաֆֆիի հետ կապված իր մանիպուլատիվ խոսքը թերևս վերացնելու է վերջին մոլորյալների փաստարկն առ այն, թե իբր այս ողջ շարժումը ուղղված չէ Հայ Առաքելական Եկեղեցու, այլ միայն Վեհափառ Հայրապետի դեմ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա