copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:02 30-06-2024

Հռոմի պապն ասել է, որ «ամբողջ սրտով» ցանկանում է Թուրքիա այցելել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հաջորդ տարի Թուրքիա այցելելու մտադրության մասին։ Այս հայտարարությունն արվել է Հռոմում Ֆեների հունական պատրիարքարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TRT-ն։ Փոխանցում է Tert.am-ը։

Այցի հիմնական նպատակը լինելու է մասնակցել Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:

Հռոմի պապն ընդգծել է այս իրադարձության կարևորությունը. «Սա ճանապարհորդություն է, որը ես ամբողջ սրտով ցանկանում եմ կատարել»:

Եթե այցը տեղի ունենա, ապա դա կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երկրորդ այցը Թուրքիա՝ 2014 թվականի այցից հետո։
Նիկեայի Առաջին ժողովը գումարվել է 325 թվականին Հռոմի Կոստանդին կայսրի կողմից Նիկեայում (այժմ՝ Իզնիկ քաղաքը Թուրքիայի Բուրսա նահանգի հյուսիս-արևմուտքում) և դարձել է առաջին Տիեզերական ժողովը քրիստոնեության պատմության մեջ։ Այն ձևակերպել է Հավատամքը՝ քրիստոնեական դոգմաների համառոտ ամփոփում, և սահմանել է Զատիկի տոնակատարության ժամանակը: Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոս, այդ թվում Հայաստանից՝ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։ Ըստ ավանդության` Արիստակեսը բերում է Նիկեական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ