copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:23 25-07-2025

«Խոսրովի անտառ» արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի այցելուների համար

Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ Է այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։

«Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝

-պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
-խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
-տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
-ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն

Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,- տեղեկացնում են պետական արգելոցից:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
19:39 Արամ Աբրահամյանին պաշտոնապես շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը
19:23 Վախենում եմ ամուսնանամ. Ռաֆայել Երանոսյանի գրառումը մեծ քննարկումների տեղիք է տվել