copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:48 18-07-2026

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատում է հուլիսի 14-ի ընդունելության հյուրերի սննդային թունավորման փաստը

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին:

«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։

Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշվախ ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»,– ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված