copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:34 18-07-2026

Մայր ու դուստր. Լիլի Մորտոն ցույց է տվել, թե ինչպես է ամուսնու դստերը հայկական պար սովորեցնում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն, ով ընդամենը ամիսներ առաջ է լույս աշխարհ բերել դստերը՝ Ավրորային, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում և ակտիվորեն կիսվել իր կյանքի կարևորագույն իրադարձություններով:

Այս անգամ Լիլին ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել փոքրիկի պատվին կազմակերպված խնջույքից՝ ցույց տալով իր և ամուսնու դստեր՝ Ռիմայի մտերիմ հարաբերությունները:

Ինչպես արդեն հայտնի էր դարձել, Լիլին և իր ամուսինը փոքրիկ Ավրորայի համար շքեղ ու տոնական խնջույք են կազմակերպել: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Լիլին անմիջական ու ուրախ մթնոլորտում պարում ամուսնու դստեր՝ Ռիմայի հետ:

Տեսանյութին կից մոդելը կատարել է գրառում՝ ընդգծելով իրենց ընտանեկան համերաշխությունը. «Մայր ու դուստր։ Ռիմային հայկական պարել սովորեցրինք»,- գրել է Լիլի Մորտոն:

Դստեր ծննդից հետո Լիլին զարմանալիորեն արագ է վերականգնել իր նախկին կազմվածքը և պարբերաբար հանդես է գալիս նոր հրապարակումներով, սակայն այս ընտանեկան հոլովակն առանձնահատուկ ջերմությամբ է ընդունվել երկրպագուների կողմից:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում