Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 17:37 18-07-2026

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 19-ին Կատար կատարելիք այցի ընթացքում մտադիր է քննարկել Պարսից ծոցում իրավիճակի կարգավորման հարցը, Հորմուզի նեղուցում նավագնացության լիակատար անվտանգության ապահովման հեռանկարները և Իսրայելի գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Ֆիդանը կհայտարարի Պարսից ծոցում հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի հետագա սրման կանխարգելման առավել կարևոր առաջնահերթություններ լինելու մասին։ Նա նաև կքննարկի այս ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական ​​նախաձեռնությունները և միջնորդական ջանքերը։ Ֆիդանը կընդգծի Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը լիովին ապահովելու անհրաժեշտությունը։ Թուրք նախարարը նաև կընդգծի տարածաշրջանում Իսրայելի «անկայունացնող գործունեության նկատմամբ» զգոն լինելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ կկատարվի նաև Գազայում տիրող իրավիճակին և այնտեղ խաղաղության ծրագրի իրականացման շրջանակում զարգացումներին։

Նշվում է, որ երկկողմ օրակարգի շրջանակներում Ֆիդանը մտադիր է քննարկել տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը, որը հետզհետե ավելի նշանակալի է դառնում տնտեսական կայունության և էներգետիկ անվտանգության համար։ Նաև կնշի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերում երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ռազմավարական արժեքը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը