copy image url
Հայտարարագիր 1 տարի առաջ - 22:00 23-07-2025

5 անշարժ գույք, 11.5 մլն անկանխիկ, 5.4 մլն-անոց թանկարժեք գնում, 28 մլն եկամուտ. Արայիկ Հարությունյանի և նրա ծնողների ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և նրա ծնողների՝ Էդուարդ Հարությունյանի և Մարինե Աղաջանյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք` 2018-ի իշխանափոխությունից հետո Արայիկ Հարությունյանը նշանակվեց Կրթության և գիտության, իսկ վերակազմավորումից հետո Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար և պաշտոնավարեց մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը, պաշտոնանկ արվելուց 2 օր անց՝ նոյեմբերի 25-ին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդականի, իսկ 2021-ի հուլիսի 1-ին՝ նրա աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ու առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Հարությունյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը նա գնել է 2022-ի օգոստոսի 10-ին։ 2024 թվականի մարտի 26-ին նա 1 մլն 215 հազար դրամով հողմաս է գնել Տավուշի մարզի Իջևան համայնքում, դեկտեմբերի 3-ին էլ՝ 36 մլն 323.902 դրամով բնակարան՝ Երևանում, որոնց նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Արայիկ Հարությունյանը չի հայտարարագրել։

Հարությունյանի հանձնած և վերադարձած փոխառությունների գումարը կազմել է 7․223․902 դրամ՝ Ջերմուկ գրուպ ՍՊԸ-ից։

Պաշտոնյայի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10 մլն 411.843 դրամ, տարեվերջին՝ 11 մլն 514.412 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 100 հազար դրամ, տարեվերջին՝ 90 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 26 մլն 771.873 դրամ, որից 23 մլն 806.826 դրամը Փաշինյանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 2 մլն 965.047 դրամը՝ Ֆիննախից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 420.432 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 3 մլն 696 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Բացի այդ, նա 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 5 մլն 461.356 դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չհստակեցնելով, թե ինչ։

Վերջինիս հայրը՝ Էդուարդ Հարությունյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը նա գնել է 2006 թվականի հունիսի 8-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Էդուարդ Հարությունյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 7231, տարեվերջին՝ 1103 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ նա տարեսկզբին հայտարարագրել է 40 հազար դրամ, տարեվերջին՝ 25 հազար։

Արայիկ Հարությունյանի հայրը՝ Էդուարդ Հարությունյանի տարեկան եկամուտը կազմել է 818.640 դրամ, որը վերջինիս կենսաթոշակն է։

Հարությունյանի մայրը՝ Մարինե Աղաջանյանը, հայտարարագրել է 2 անշարժ գույք, որոնցից մեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանն է և այս բնակարանին նա իր ամուսնու հետ տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Մյուս բնակարանին, որը գնվել է 2002 թվականի դեկտեմբերի 25-ին, վերջինս տիրապետում է միանձնյա սեփականությամբ, այն նույնպես գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Երկու բնակարաններն էլ տարեվերջին պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9404 դրամ, տարեվերջին՝ 3064։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 25 հազար դրամ, տարեվերջին՝ 20 հազար։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 526.254 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը