copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:20 10-04-2025

7 անշարժ գույք, 2 մլն անկանխիկ, 5 մլն կանխիկ, 25 մլն եկամուտ․ Արենիի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և նրա կնոջ՝ Անահիտ Պողոսյանի՝ 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Նշենք՝ Հուսիկ Սահակյանը Արենին ղեկավարում է 2007 թվականից, այս պաշտոնում վերընտրվել է 2010, 2014, 2017 և 2022 թվականներին։ Վերջին ընտրություններին նա մասնակցել է կառավարող «‎Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։

Որպես անշարժ գույք՝ Սահակյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում, որը ձեռք է բերել 1991 թվականի մայիսի 27-ին, 4 հողամաս, որից 3-ը միանձնյա, 1-ը՝ համատեղ սեփականությամբ՝ կրկին Ռինդում, որոնք կրկին ձեռք է բերել 1991 թվականի մայիսի 27-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ բազմամյա տնկի՝ Արենիում, որը ձեռք է բերել 2005 թվականի հոկտեմբերի 4-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Արենիի համայնքապետը հայտարարագրել է 2016 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել նույն թվականի հունվարի 9-ին։ Հաշվետու տարվա ընթացքում նա այս մեքենան 18 մլն 900 հազար դրամով օտարել է ոմն Վանիկ Մալխասյանին։

Հուսիկ Սահակյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 2 մլն 142 հազար դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 15 մլն դրամ, տարեվերջին՝ 5 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 5 մլն 194․350 դրամ, որը Արենիի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, իսկ մեքենայի օտարումից ստացած եկամուտը նա այս բաժնում չի ներկայացրել, ինչը օրենքի խախտում է։

Համայնքապետի կինը՝ Անահիտ Պողոսյանը, որպես անշարժ գույք՝ տարեսկզբին հայտարարագրել էր Արենիում գտնվող մի հողամաս, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ՝ ամուսնու հետ միասին։ Նա 2023 թվականի հունվարի 26-ին բնակարան է գնել Երևանի Էրեբունի վարչական շրջանում, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Պողոսյանը չի հայտարարագրել։

Անահիտ Պողոսյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, կանխիկ միջոցներ ևս նա չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 97 հազար դրամ, որը Ռինդի միջնակարգ դպրոցից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս

Ձեզ գուցե հետաքրքրի