Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 18-04-2025

8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի, նրա կնոջ՝ Մարգարիտ Ղազարյանի, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ բնակվող չափահաս անձանց՝ Մնացական Սարգսյանի և Հասմիկ Մանուկյանի հայտարարագրերը։

Նշենք՝ Գարիկ Սարգսյանը այն եզակի ՔՊ-ականներից է, ով այսպես կոչված «հին Հայաստանում»՝ 2016-ի սեպտեմբերի 18-ին կարողացել էր ընտրվել Նոր Կյանք գյուղի համայնքապետ, իսկ արդեն ՔՊ-ի կառավարման օրոք՝ 2021-ի դեկտեմբերի 6-ին Վեդիի համայնքապետի ընտրություններում պարտվել էր ընդդիմադիր թեկնածուին։ Սարգսյանը համայնքի ղեկավար կարողացավ ընտրվել միայն երկրորդ փորձից հետո՝ 2022 թվականի մարտի 27-ին, երբ զբաղեցնում էր համայնքապետի ԺՊ–ի պաշտոնը։

2018-2020 թվականներին Սարգսյանը զբաղեցրել է նաև Արարատի մարզպետի պաշտոնը։ Նա ժամանակին մտադրություն էր հայտնել Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան ստեղծել, ինչի պատճառով էլ հանրության լայն շերտերը նրան հիշում են որպես «կոկորդիլոսագետի»։


Որպես անշարժ գույք՝ Սարգսյանը տարեկսզբին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Նոր Կյանք համայնքում և հողամաս՝ Նոր ուղի համայնքում, որոնք ձեռք է բերել 2000-2003 թվականներին։ Տարին Սարգսյանի համար բավականին բարեբեր է եղել․ նա բաժնային՝ ¼ սեփականությամբ հասարակական նշանակության 2 շինությունը՝ Դիլիջանում։ Տարեվերջին նրա 4 անշարժ գույքն էլ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սարգսյանը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 200 հազար դրամ, տարեվերջին՝ 170 հազար դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 250 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 400 հազար դրամ։

Հաշվետու տարում Վեդիի համայնքապետի եկամուտը կազմել է 58 մլն 546․951 դրամ, որից միայն 5 մլն 546․951 դրամն է Վեդիի համայնքապետարանից ստացած աշխատավարձը, իսկ մնացած 43 մլն և 10 մլն դրամը նա նվիրատվություն է ստացել՝ համապատասխանաբար Արմեն Եղյայանից և Մնացական Սարգսյանից։

Սարգսյանի կինը՝ Մարգարիտ Ղազարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 100 հազար դրամ։ Բացի այդ, նա ունեցել է նաև 100 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին պահպանվել է։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 2 մլն 427․989 դրամ, որը Միասնական սոցիալական ծառայությունից ստացած աշխատավարձն է։

Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս և 1 առանձնատուն՝ Վեդիում, որոնք ձեռք է բերել 2000-2008 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2008 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի նոյեմբերի 11-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 10 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 140 հազար դրամ։

Հաշվետու տարում նա եկամուտներ չի հայտարարագրել։

Մնացական Սարգսյանը հայտարարագրել է 2 մլն դրամը գերազանցող՝ 10 մլն դրամ արժեքով թանկարժեք գնում, սակայն չի հստակեցրել, թե ինչ։

Ընտանիքի մյուս անդամը՝ Հասմիկ Մանուկյանը, ով հավանաբար համայնքապետի մայրն է, որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս և 1 նորակառույց շինություն՝ Վեդիում, որոնք ձեռք է բերել 2000-2008 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, կանխիկ և անկանխիկ միջոցներ, ինչպես նաև եկամուտներ Հասմիկ Մանուկյանը չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան