Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:12 17-07-2025

Իսրայելը կշարունակի Սիրիայում ապառազմականացման քաղաքականություն վարել․ Նեթանյահու

Իսրայելը կշարունակի Դամասկոսից հարավ գտնվող տարածքում ապառազմականացման իր քաղաքականությունը և թույլ չի տա, որ սիրիական իշխանություններն ու խմբավորումները վնասեն տեղի դրուզներին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը։

«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն՝ Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացում՝ Գոլանի բարձունքներից մինչև Դրուզ լեռները (խմբ․ Սիրիայի հարավում): Սա առաջին բանն է։ Երկրորդ՝ մեր դրուզ եղբայրների պաշտպանությունը»,-ասել է Նեթանյահուն՝ Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ արված տեսաուղերձում։

Իսրայելի վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ Սիրիայի ղեկավարությունը բանակն ուղարկել է Դամասկոսից հարավ՝ ապառազմականացված տարածք, և սկսել դրուզների կոտորածը։

«Մենք ոչ մի դեպքում չէինք կարող դա ընդունել։ Հետևաբար, ես հրամայեցի բանակին գործել։ Ռազմաօդային ուժերը հարձակվեցին և՛ մարդասպան խմբավորումների, և՛ զրահատեխնիկայի վրա։ Ես նաև ավելացրեցի Դամասկոսում Պաշտպանության նախարարության վրա հարձակումը»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը ընդգծել է, որ այս ինտենսիվ գործողությունների արդյունքում հաստատվել է հրադադար, և սիրիական զորքերը նահանջել են Դամասկոս։

«Այս հրադադարը ձեռք է բերվել ուժով, ոչ թե աղաչանքով կամ խնդրանքով, ձեռք է բերվել ուժով։ Մենք ուժով խաղաղության, հանգստության և անվտանգության ենք հասնում յոթ ճակատներում։ Մենք կշարունակենք այս քաղաքականությունը և թույլ չենք տա, որ զինվորականները վայրէջք կատարեն Դամասկոսից հարավ, մենք թույլ չենք տա, որ դրուզներին վնաս հասցվի Ջաբալ Դրուզում»,-վստահեցրել է Նեթանյահուն։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը

Ձեզ գուցե հետաքրքրի