copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:53 11-07-2025

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին:

Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ:

Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ,

թույլ տվեք շնորհակալություն հայտնել իտալացի եւ ուկրաինացի գործընկերներին այս խորհրդարանական միջոցառումը կազմակերպելու համար՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում:

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ ուզում եմ ընդգծել, թե որքան կարեւորում ենք այս գործընթացը՝ ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործնական շրջանակի տեսանկյունից, այլեւ որպես քաղաքական եւ բարոյական պարտավորություն բոլոր ժողովրդավարական պետությունների համար:
Հայաստանն առաջին անգամ մասնակցեց այս համաժողովին անցյալ տարի, եւ մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը եւ եվրոպական խաղաղության ու կայունության ավելի լայն նպատակի իրականացմանը:

Հայաստանն այս քննարկմանը բերում է ոչ միայն համերաշխություն, այլեւ ընդհանուր փորձ: Մենք եւս անցել ենք պատերազմի ցնցումների, խաղաղ բնակչության տեղահանության, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների միջով: Մեր ժողովուրդը սեփական փորձով գիտի, որ խաղաղությունը պարզապես հակամարտության բացակայություն չէ, այլ դժվարությամբ ձեռք բերված նվաճում է, որը պահանջում է քաջություն, համբերություն եւ նվիրվածություն:

Այս պահին մենք՝ որպես պետություն, ներգրավված ենք բարդ, բայց վճռական հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր հարեւանի՝ Ադրբեջանի հետ: Ընդամենը երեկ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը հաջող բանակցություններ են ունեցել Աբու Դաբիում: Մեր վերջնանպատակն է փոխել անվտանգության ճարտարապետությունն ու տարածաշրջանում փոխհարաբերությունների փիլիսոփայությունը՝ ապահովելով հարատեւ խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում ու հարակից տարածքում: Մենք խորապես հավատում ենք, որ Իտալիան եւ Ուկրաինան, այլ եվրոպական ժողովրդավարությունները, կարող են կարեւոր դեր խաղալ մեր տարածաշրջանում խաղաղ գործընթացի աջակցման հարցում:

Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը մեր մոտեցման անկյունաքարն է: Մենք համոզված ենք, որ այս նույն սկզբունքը պետք է կիրառելի լինի ամբողջ հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Ուկրաինայում:

Խորհրդարանները կենսական դեր ունեն՝ ապահովելու, որ խաղաղության կառուցումը, վերականգնումը եւ բարեփոխումները չմնան որպես վերացական ձգտումներ, այլ դառնան իրականություն: Հայաստանում մենք անում ենք առավելագույնը՝ աջակցելու ժողովրդավարության զարգացմանը թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Մենք խորապես հավատում ենք, որ ժողովրդավար Ուկրաինան էական է ամբողջ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար:

Թույլ տվեք ավարտել՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը մեր եվրոպացի գործընկերների հետ, եւ առաջին հերթին՝ Ուկրաինայի ժողովրդի ու ինստիտուտների հետ, քանի որ մենք կիսում ենք նույն արժեքները:
Շնորհակալություն»,- իր ելույթում ասել է Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել