copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 22:06 10-07-2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են նաև 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը՝ միտված Հայաստանի և ԵՄ միջև ոլորտային առավել սերտ համագործակցությանը և կապակցվածության ու գործարար ոլորտներում լայնածավալ ներդրումների խթանմանը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համապատասխան։

Հանդիպման ընթացքում, դիմակայուն տնտեսություն օրակարգային հարցի ներքո ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի կողմից ներկայացվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, տնտեսական դիվերսիֆիկացիային, ԵՄ երկրներ արտահանման խթանմանը և հայկական որոշ զգայուն ապրանքատեսակների արտահանման մասով ԵՄ կողմից հատուկ աջակցության միջոցներ ստանալու հնարավորությանն առնչվող հարցերը։

Ներկայացվել և քննարկվել են նաև մտավոր սեփականության իրավունքների կիրարկմանն ու թվային տնտեսությանը և փոխակերպումներին առնչվող հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի